Ամեն տարի տասնյակ կալանավորված անձանց փոխանակում է տեղի ունենում. Վրաստանի արդարադատության նախարար

«Ֆորումի 2 օրերի ընթացքում մենք հնարավորություն կունենանք փորձի փոխանակման և իրավական ոլորտի հարցերի քննարկման։ Սա շատ լավ հնարավորություն է նաև նորարարությունների քննարկման համար, ինչը հնարավորություն կտա դիմակայել ընդհանուր մարտահրավերներին։ Շատ կարևոր է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը ամրապնդել է մեր հարաբերությունները, որում կարևոր դեր ունի նաև արդարադատության ոլորտը»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարությունների 7-րդ իրավական ֆորումի առիթով Հայաստան ժամանած Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Վրաստանի արդարադատության նախարարը նշեց, որ իրենց համար շատ կարևոր է արդարադատության ոլորտը, ինչպես նաև ունեն շատ մեծ փորձ եվրաինտեգրման հարցում. «Այդ փորձով հաճույքով կկիսվենք հայ գործընկերների հետ, չնայած Հայաստանը վերջերս շատ կարևոր քայլեր է արել»։

Վրաստանի արդարադատության նախարար նախարարին հարց ուղղվեց նաև կալանավորված անձանց փոխանակման վերաբերյալ։ Նա ասաց, որ փոխանակման թեման անընդհատ քննարկվում է: Հավելեց, որ ամեն տարի տասնյակ կալանավորված անձանց փոխանակում է տեղի ունենում, սակայն հստակ թվեր չի կարող ասել:

«Մենք շատ լավ համագործակցում ենք իրավական փոխօգնության ոլորտում: Ուզում եմ նշել նաև թվային փոխակերպման ոլորտը: Երևի գիտեք՝ Վրաստանում արդարադատության տների ինստիտուտի մասին: Մենք պատրաստվում ենք նաև քաղաքացիների համար թվային սպասարկում ապահովել»,- ընդգծեց Պաատա Սալիան:

Կարդացեք նաև

Ֆորումն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment