Հայաստանում մեկնարկել է հայ և ադրբեջանցի 60 հասարակական գործիչների մասնակցությամբ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպումը, որին մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ընդհանուր 60 ներկայացուցիչներ։

Այս մասին հայտնում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը։

Նախաձեռնության հաղորդագրությունը՝ ստորև․

«Սկսվել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը, որն այս անգամ անցկացվում է Հայաստանում։

Ընդհանուր առմամբ, հանդիպմանը մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների 60 ներկայացուցիչ»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 26-27-ը Հայաստանում կկայանա ՀՀ-ի և Ադրբեջանի  քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված երկկողմ կլոր սեղան։

Leave a comment