ՀՀ–ին է կարող է հետաքրքրել Արդարադատության տների զարգացման վրացական փորձը. Սալիա

Բաժանորդագրվել

Սալիան նաև նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցություն է հաստատված քրեաիրավական ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանին կարող է հետաքրքրել Արդարադատության տների զարգացման վրացական փորձը։ Հայ-վրացական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նրա խոսքով՝ այսօր Վրաստանն ընդլայնում է պետական ծառայությունների մատուցումը թվային հարթակների միջոցով։ Այս համատեքստում վրացական կողմին ևս հետաքրքրում է Հայաստանի փորձը, մասնավորապես՝ պետական և մասնավոր հատվածներում արդեն ներդրված թվային լուծումները։

Սալիան նաև նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցություն է հաստատված քրեաիրավական ոլորտում, այդ թվում՝ դատապարտյալների արտահանձնման հարցերում։ Երկու երկրների միջև ամեն տարի տեղի է ունենում դատապարտյալների փոխանցում, սակայն նախարարը դժվարացավ նշել նման դեպքերի հստակ թիվը։

«Ինչ վերաբերում է քրեաիրավական ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ դատապարտյալների արտահանձնմանը, ապա այս հարցում մենք, անկասկած, շատ սերտ փոխգործակցություն ունենք», – նշեց նա։

Նախարարն ընդգծեց, որ կողմերն ակտիվորեն համագործակցում են քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մեխանիզմների շրջանակում։ Նրա գնահատմամբ՝ այս ոլորտում համապատասխան կառույցների փոխգործակցությունը հաջողությամբ զարգանում է, և այս ուղղությամբ էական խնդիրներ չկան։

Leave a comment