ԵՄ ընդլայնումը ռազմավարական անհրաժեշտություն է, և այսօր դրա համար իսկապես բարենպաստ պայմաններ կան․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

«Համոզված եմ, որ ԵՄ ընդլայնումը ռազմավարական անհրաժեշտություն է Եվրոպայի համար, և այսօր դրա համար իսկապես բարենպաստ պայմաններ կան»,- Բալկանյան գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ որքան ավելի ուժեղ ու միասնական լինի Եվրոպան, «այնքան ավելի լավ պատրաստված կլինենք մարտահրավերներին դիմակայելու համար»։

«Մենք պետք է օգտվենք այս թափից և այն վերածենք առաջընթացի՝ ուղղված Եվրոպական միությանը նոր երկրների անդամակցությանը»,- հայտարարել է նա։

Leave a comment