«Հռչակագրի մասով ես համարում եմ, որ այդ հարցն այնքան էլ կարեւոր հարց չէ, որ դրա փոխվել-չփոխվելը քննարկենք». Դանիել Իոաննիսյան. «Հրապարակ»

«Հրապարակի» արխիվում գտանք մի հարցազրույց, որն իրավապաշտպան, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը տվել է մեր թերթին 2022 թվականի հունվարի 29-ին, որտեղ, խոսելով նոր սահմանադրությունում Անկախության հռչակագրին արված հղումին, ասել է․ «Հռչակագիրը մնալու է անփոփոխ, սահմանադրության պրեամբուլայի մեջ հղում է արվում հենց այդ հռչակագրին»:

Այսօր Իոաննիսյանի դիրքորոշումը լրիվ այլ է, եւ օբյեկտիվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նա այժմ պնդում ճիշտ հակառակը։

– 2022 թվականին մեզ հետ զրույցում խոսել էիք այն մասին, որ Անկախության հռչակագիրը նոր սահմանադրությունից չի հանվելու։ Պնդել էիք, որ համարյա բոլոր գլուխներում պետք է փոփոխություն իրականացնել, օրինակ՝ գործադիր իշխանության բոլոր ճյուղերի պատասխանատուները խորհրդարանին պետք է հաշվետու լինեն եւ այլն։ Ի՞նչ է փոխվել այժմ։

– Հռչակագրի մասով ես համարում եմ, որ այդ հարցն այնքան էլ կարեւոր հարց չէ, որ դրա փոխվել-չփոխվելը քննարկենք։ Ես այն համարում եմ ոչ առաջնային կարեւորության հարց։ Դրա շուրջ քաղաքական հեռանկարները, ավելի կոնկրետ՝ խաղաղության հեռանկարը հիմա այլ է, 2022 թվականին լրիվ այլ էր։ Այն ժամանակ չկար խաղաղության հեռանկար, եւ իմ ընկալման փոփոխությունը դրանով է պայմանավորված։ Ինչ վերաբերում է քննչական, դատախազական մարմինների փոփոխությանը, ապա այս ոլորտներում ահագին բաներ փոխվելու են, Ազգային ժողովին հաշվետու լինելու մասով ահագին բան փոխվում է, ասեմ ավելին՝ ԱԺ-ն վերահսկելու է նախարարների նշանակումն ու պաշտոնանկությունների հարցը, այսինքն՝ կարող են նախարար պաշտոնանկ անել։

– Ի՞նչ ասել է՝ 2022-ի հեռանկարում չկար խաղաղության հարցը։ Փաշինյանը հենց պատերազմից անմիջապես հետո է հայտարարել այդ մասին։ Ի դեպ՝ ճի՞շտ եմ հասկանում, Դուք էլ Նիկոլ Փաշինյանի պես կարծում եք, որ Անկախության հռչակագիրը խանգարում է խաղաղության գործընթացին, եւ Բաքվի բռնապետը պետք է որոշի՝ մեր երկրում ինչ սահմանադրություն գործի։

– 2022 թվականին խաղաղության մեծ հույս եւ հեռանկար չկային։ Իսկ հիմա կա։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, ես առանձնապես մեծ կարեւորություն չեմ տալիս Անկախության հռչակագրին եւ սահմանադրության նախաբանին։ Եթե այդ հիշատակումը դուրս գալով պետք է խաղաղություն հաստատվի, անգամ եթե կա դրա 0,001 տոկոս հավանականություն, որ կարող է հաստատվել խաղաղություն, ապա հանենք այդ հռչակագիրը։ Ի՞նչ է

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment