Գուկեշն ու Սինդարովը ոչ-ոքի են խաղացել երկրորդ պարտիայում

Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտի երկրորդ պարտիայում աշխարհի գործող չեմպիոն, 20-ամյա հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն ու 20-ամյա ուզբեկ գրոսմայստեր Ջավոխիր Սինդարովը ոչ-ոքի են խաղացել:

Սպիտակ խաղաքարերով խաղում էր Գուկեշը։ Առաջին պարտիան ևս ավարտվել է ոչ-ոքի։

Գրոսմայստերներն անցկացնելու են 14 դասական պարտիա: Հաղթող կդառնա այն շախմատիստը, որն առաջինը կհավաքի 7.5 միավոր: Եթե 14 պարտիայից հետո հաշիվը լինի հավասար (7:7), հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: Մրցանակային հիմնադրամը կազմում է 2.5 միլիոն դոլար։

Գուկեշ Դոմարաջուն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2024թ. դեկտեմբերին՝ հաղթելով չինացի Դին Լիժենին: Ջավոխիր Սինդարովն էլ ապրիլին Կիպրոսում նվաճել էր Հավակնորդների մրցաշարի հաղթողի կոչումը՝ սահմանելով ռեկորդ հավաքած միավորների քանակով (14 հնարավորից 10 միավոր)։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment