Տիգրան Արզաքանցյանը Մերգելյան ինստիտուտի տնօրեն է նշանակվել

Բաժանորդագրվել

Հայտնի գործարարն առաջնահերթ է համարում ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Գործարար, քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ հանրությանը որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը։ Նա այդ մաին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու հարուստ գիտական ժառանգությունը և ստեղծելու զարգացման նոր հնարավորություններ։

Առաջնահերթ եմ համարում ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։ Առջևում մեծ և պատասխանատու աշխատանք կա»,– գրել է Արզաքանցյանը։

1956 թվականին հիմնադրված ինստիտուտն այս տարի նշում է իր 70-ամյակը։

Leave a comment