Քննարկե՞լ Սահմանադրության բովանդակությունը, թե՞ ոչ։ Նոր Սահմանադրության նախագծի հանրայնացումից հետո այդ հարցը հաճախ տրվողներից է։ Ընդդիմադիր համախմբմանը միացած ուժերը հայտնել են իրենց դիրքորոշումը, որ չեն մտնի բովանդակային քննարկման մեջ, հաշվի առնելով այն, որ Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի թելադրանքով։ Այստեղ տրամաբանությունը բավականին հստակ է։ Եթե Հայաստանում ներքին պրոցես է թելադրում մեկ այլ պետություն, այն էլ մի