Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Ուկրաինայի և Իրանի թեմաները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել են Ուկրաինայում հակամարտության հնարավորինս արագ կարգավորման և դրա ընդլայնումը կանխելու կարևորության մասին։

Թրամփի և Ռյուտեի համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը՝ Ֆլորիդայի նահանգի Մար-ա-Լագո նստավայրում նոյեմբերի 25-ին կայացած նրանց հանդիպման արդյունքներով, նշվում է, որ այն շատ արդյունավետ էր, իսկ հիմնական թեմաներն էին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ու Իրանի հետ հակամարտությունը։

ԱՄՆ նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումը որակել են «գերազանց»։

«Բացի այդ, մենք խոսել ենք պաշտպանության ոլորտում ծախսերի և ԱՄՆ-ում ու ՆԱՏՕ-ի բոլոր երկրներում մեր արդյունաբերական բազայում կապիտալ ներդրումների հետագա ավելացման կարևորության մասին»,- նշել են նրանք։

Leave a comment