https://arm.sputniknews.ru/20261126/irany-karvogh-e-darnal-aph-dzevachapi-arajin-masnakicy-lebedev-109763281.html
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» ձևաչափի առաջին մասնակիցը. Լեբեդև
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» ձևաչափի առաջին մասնակիցը. Լեբեդև
Sputnik Արմենիա
Թեհրանի շահագրգռվածությունը ԱՊՀ-ի հետ նոր ձևաչափով համագործակցելու հարցում բարձրաձայնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանի Ավազա… 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T09:51+0400
2026-11-26T09:51+0400
2026-11-26T09:55+0400
սերգեյ լեբեդև
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
իրանի իսլամական հանրապետություն
մասուդ փեզեշքիան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/0a/94466139_0:0:3097:1742_1920x0_80_0_0_b221698bb935eec2fc16b041eaf00373.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Իրանը կարող է դառնալ առաջին պետությունը, որը կստանա «ԱՊՀ+» ձևաչափի մասնակցի կարգավիճակ։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը` նշելով, որ այդ հարցը քննարկման փուլում է։Լեբեդևի խոսքով՝ Թեհրանի շահագրգռվածությունն ԱՊՀ-ի հետ նոր ձևաչափով համագործակցելու հարցում բարձրաձայնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանի Ավազա քաղաքում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում։ Նախաձեռնությունը հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ երկրների շրջանում և գերազանցապես դրական գնահատականներ է ստացել։Նշենք, որ «ԱՊՀ+» ձևաչափը կոչված է ընդլայնելու ԱՊՀ փոխգործակցությունը կազմակերպության հետ համագործակցությամբ հետաքրքրված երրորդ երկրների հետ՝ առանց ԱՊՀ-ին որպես լիիրավ անդամներ նրանց միանալու։Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ղեկավարների կողմից Բելովեժյան համաձայնագրերի ստորագրումից հետո։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ԱՊՀ–ի ստեղծման մասին համաձայնագրին միացան ևս ութ նախկին խորհրդային հանրապետություններ, այդ թվում՝ Հայաստանը։ Համագործակցության գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքական, տնտեսական և մարդասիրական համագործակցության զարգացումը, ինչպես նաև փոխգործակցությունը անվտանգության ոլորտում։ ԱՊՀ գործադիր կոմիտեի գլխավոր գրասենյակը գտնվում է Մինսկում։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/0a/0a/94466139_348:0:3077:2047_1920x0_80_0_0_fcc77a515b985130dd3f074ea98fb517.jpg.webp
սերգեյ լեբեդև, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան
սերգեյ լեբեդև, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), իրանի իսլամական հանրապետություն, մասուդ փեզեշքիան
Թեհրանի շահագրգռվածությունը ԱՊՀ-ի հետ նոր ձևաչափով համագործակցելու հարցում բարձրաձայնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանի Ավազա քաղաքում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Իրանը կարող է դառնալ առաջին պետությունը, որը կստանա «ԱՊՀ+» ձևաչափի մասնակցի կարգավիճակ։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը` նշելով, որ այդ հարցը քննարկման փուլում է։
Լեբեդևի խոսքով՝ Թեհրանի շահագրգռվածությունն ԱՊՀ-ի հետ նոր ձևաչափով համագործակցելու հարցում բարձրաձայնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանի Ավազա քաղաքում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում։ Նախաձեռնությունը հետաքրքրություն է առաջացրել ԱՊՀ երկրների շրջանում և գերազանցապես դրական գնահատականներ է ստացել։
«Այժմ քննարկվում է նման ձևաչափ Իրանին տրամադրելու հարցը», – նշել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։
Նշենք, որ «ԱՊՀ+» ձևաչափը կոչված է ընդլայնելու ԱՊՀ փոխգործակցությունը կազմակերպության հետ համագործակցությամբ հետաքրքրված երրորդ երկրների հետ՝ առանց ԱՊՀ-ին որպես լիիրավ անդամներ նրանց միանալու։
Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի ղեկավարների կողմից Բելովեժյան համաձայնագրերի ստորագրումից հետո։ Նույն թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայում ԱՊՀ–ի ստեղծման մասին համաձայնագրին միացան ևս ութ նախկին խորհրդային հանրապետություններ, այդ թվում՝ Հայաստանը։ Համագործակցության գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքական, տնտեսական և մարդասիրական համագործակցության զարգացումը, ինչպես նաև փոխգործակցությունը անվտանգության ոլորտում։ ԱՊՀ գործադիր կոմիտեի գլխավոր գրասենյակը գտնվում է Մինսկում։