Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կհրավիրեն քննիչ հանձնաժողով․ «Ժողովուրդ»

https://arm.sputniknews.ru/20261126/navasard-arqepiskvopvos-ktshvojanin-khraviren-qnnich-handznazhvoghvov-zhvoghvovurd-109762655.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1031/02/10310225_88:0:1512:1068_1920x0_80_0_0_1526d7a9de3869cba801602c6ec8bd64.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նավասարդ կճոյան, հայ առաքելական եկեղեցի, հանձնաժողով, աժ (ազգային ժողով)

նավասարդ կճոյան, հայ առաքելական եկեղեցի, հանձնաժողով, աժ (ազգային ժողով)

Բաժանորդագրվել

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու այս հանձնաժողովի աշխատանքներին։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կհրավիրեն Հայ առաքելական եկեղեցու հարցերը քննելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Լրատվամիջոցի տեղեկություններվ` այս պահին քննարկվում է նիստի անցկացման օրը նշանակելու հարցը։ Եվ քանի որ հանձնաժողովի անդամ ՔՊ-ական պատգամավորներից շատերը գործուղումների մեջ են, փորձում են այնպես կազմակերպել նիստը, որ հնարավոր լինի ապահովել բոլոր անդամների մասնակցությունը։

«Նախատեսվում է, որ հրավիրված հոգևորականը կներկայացնի եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, իսկ հանձնաժողովի անդամները նրան հարցեր կուղղեն՝ փորձելով պարզաբանումներ ստանալ եկեղեցու ներսում տեղի ունեցող գործընթացների, առկա խնդիրների և վեհափառ հայրապետի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,–գրում է «Ժողովուրդը»։

Հիշեցնենք` հոկտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ «եկեղեցու ներսում առաջացած ճգնաժամը» կարգավորելու հարցով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով։ Այն կղեկավարի ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը։ Հանձնաժողովի 11 անդամից 7-ը պետք է լինեն ՔՊ-ից, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանից», 1-ը՝ «Հայաստան» դաշինքից։ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու այս հանձնաժողովի աշխատանքներին։
Մինչ այդ` սեպտեմբերի 24-ին, հրապարակվել էր հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։

Leave a comment