«Ալիևյան սահմանադրության նախագիծը հրապարակվելուց հետո այն դրական գնահատականի է արժանանում միաժամանակ Բաքվից և Անկարայից». Շիրազ Մանուկյան

«Օտարների այս ողջույններն ավելի են ընդգծում, որ այդ տեքստն ունի օտար ձեռագիր։

Թուրքիայից Սերդար Քըլըչը ողջունում է Հայաստանի սահմանադրությունից Թուրքիայի հետ տարաձայնությունների պատճառ դարձած ձևակերպման հեռացումը։

Ադրբեջանից Բայրամովը հայտարարում է. «Մեզ համար կարևոր միակ հարցն այն է, որ նոր սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակի»։

Իշխանությունը, կարծում եմ, ոգևորվել է. ալիևյան սահմանադրության նախագիծը հրապարակվելուց հետո այն դրական գնահատականի է արժանանում միաժամանակ Բաքվից և Անկարայից։

Աիևյան սահմանադրության հրապարակումից հետո, սակայն, ոչ մի խոսք չասվեց այն մասին, թե ինչու չկան եռագույնի գույների և զինանշանի նկարագրությունները։ Արդյո՞ք դա էլ է օտարների ակնհայտ ցանկությունը»։

 

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment