«Երբ օտար պետության նախագահն իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե ինչ պետք է գրված լինի Հայաստանի Սահմանադրության մեջ, իսկ Հայաստանի իշխանությունը սկսում է այդ պահանջը քննարկել որպես օրակարգ, մենք արդեն կանգնած ենք ինքնիշխանության լուրջ ճգնաժամի առաջ:
Պետությունը չի կարող ուժեղ լինել, եթե նրա իշխանությունը սեփական ժողովրդի կամքը ստորադասում է Ալիևի ցանկությանը։
Ով չի կարողանում պաշտպանել սեփական Սահմանադրության ինքնուրույնությունը, ուրեմն ազգային ոչինչ պաշտպանել ի զորու չէ։
Մենք իրավունք չունենք հաջորդ սերունդներին փոխանցելու մի Հայաստան, որի Սահմանադրության շուրջ որոշումները պայմանավորված են եղել ոչ թե ազգային շահերով, այլ հարևան երկրի ճնշմամբ։
Պետականությունը ժառանգություն չէ միայն, այն առաջին հերթին պատասխանատվություն է»։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: