Զզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը

Քաղաքացիներին Telegram-ի միջոցով զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ։ Տարբեր պատրվակներով պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա գումարները, փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել իրենց տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։ Այս մասին զգուշացնում է ՀՀ ՆԳՆ կիբերռոստիկանությունը։

« Հորդորում ենք Ձեզ՝

-Մի՛ վստահեք նման զանգերին և հաղորդագրություններին։
-Մի՛ փոխանցեք գումար կամ կրիպտոակտիվներ։
-Կասկածելի դեպքերում տեղեկացրեք իրավապահ մարմիններին»,- նշված է հաղորդագրությունում։

Leave a comment