Փողկապները հանեք, կոստյումները հանեք, գնացեք, գյուղացու տանը մնացեք․ Մանասերյան

https://arm.sputniknews.ru/20261125/pvoghkapnery-haneq-gnaceq-gjughacu-tun-tntesagety-irakan-hajastani-masin-109712410.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109707656_354:0:1794:1080_1920x0_80_0_0_73c4ecc8869c847ec0432c37f2a27eeb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, տնտեսություն, թաթուլ մանասերյան, թոշակ, տեսանյութ, տեսանյութեր, աշխատավարձ, видео

հայաստան, տնտեսություն, թաթուլ մանասերյան, թոշակ, տեսանյութ, տեսանյութեր, աշխատավարձ, видео

Բաժանորդագրվել

ՀՀ իշխանությունները շարունակաբար խոսում են տնտեսական աճի և պետական եկամուտների ավելացման մասին, սակայն քաղաքացիների զգալի մասը շարունակում է բախվել սոցիալական լուրջ խնդիրների։

Հայաստանում տնտեսական աճի վերաբերյալ ներկայացվող ցուցանիշները չեն արտացոլում բնակչության կենսամակարդակը, եկամուտների բաշխման իրական պատկերը և սոցիալական խնդիրների խորությունը։ Sputnik Արմենիայի «Բաց տեքստով» պոդկաստում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով տնտեսական ցուցանիշների և քաղաքացիների առօրյա կյանքի միջև առկա անհամապատասխանությանը։

Տնտեսագետի գնահատմամբ՝ տնտեսության վիճակը միայն միջինացված ցուցանիշներով ներկայացնելը հնարավորություն չի տալիս հասկանալու, թե հասարակության տարբեր շերտերն իրականում որքանով են օգտվում արձանագրվող աճից։

Ի՞նչ է անելու կառավարությունը 5 տարում. Փաշինյանն ասաց` որ ծրագրերն է իրատեսական համարում

Նա պարզ օրինակով բացատրեց խնդիրը` եթե երկու քաղաքացիներից մեկը ստանում է 2 մլն դրամ աշխատավարձ, իսկ մյուսը՝ 20 հազար դրամ, նրանց միջին աշխատավարձը հաշվարկով կկազմի 1 մլն 10 հազար դրամ։ Սակայն այդ ցուցանիշը չի արտացոլի նրանցից որևէ մեկի իրական եկամուտը։

Մանասերյանն այս համատեքստում կարևորեց մեդիան ցուցանիշների կիրառումը, որոնք հնարավորություն են տալիս ավելի հստակ պատկերացում կազմել բնակչության եկամուտների բաշխման մասին։ Նա դժգոհություն հայտնեց, որ նույնիսկ պետական բյուջեի քննարկումների ժամանակ պատասխանատու պաշտոնյաները չեն անդրադառնում նման ցուցանիշներին։

Տնտեսագետը խնդրահարույց համարեց նաև գյուղական բնակչության զբաղվածության գնահատման մեթոդաբանությունը։ Նրա խոսքով՝ դեռևս անկախության առաջին տարիներից ձևավորված մոտեցումների հետևանքով հողատարածք ունեցող գյուղացին կարող է համարվել զբաղված՝ անկախ նրանից, թե արդյոք կարողանում է մշակել հողը և եկամուտ ստանալ։

«Գիտե՞ք՝ քանի դեպք կա, երբ հայ գյուղացին, որի համար ամենաթանկ բանը հողն է եղել, սեփականաշնորհման վկայականը տանում, ինքնակամ հանձնում է, որովհետև չի կարող օգտագործել այդ հողը, իսկ դրա համար վճարելն արդեն բեռ է դառնում։ Բայց ինքը համարվում է զբաղված»,– ասաց Մանասերյանը։

Նրա գնահատմամբ՝ գյուղական բնակչության սոցիալական խնդիրները հնարավոր չէ լուծել առանց ոլորտի կառավարման ինստիտուցիոնալ վերափոխման։ Ընդ որում` խնդիրը չի սահմանափակվում միայն գյուղատնտեսության առանձին նախարարության բացակայությամբ։

«Մենք արհամարհում ենք հայ գյուղը, ագրարային քաղաքականությունը, էլ չեմ խոսում գյուղատնտեսության զարգացման մասին։ Կա գյուղատնտեսության զարգացում, կա հայ գյուղի զարգացում, կա ագրարային քաղաքականություն. երեք տարբեր գիտություններ են սրանք։ Գիտակներ են պետք, փորձված մարդիկ։ Հայաստանում կան փայլուն մասնագետներ»,– ընդգծեց տնտեսագետը։

Աղքատությունը չի երևում Երևանի Փոքր կենտրոնում

Մանասերյանի համոզմամբ՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը գնահատելիս չի կարելի առաջնորդվել Երևանի կենտրոնում նկատվող տնտեսական ակտիվությամբ և սպառման մակարդակով։

Նա պնդեց, որ աղքատության վերին շեմով հաշվարկված ցուցանիշը Հայաստանում գերազանցում է 40%-ը, իսկ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ 60%-ը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալներն ու ՀՀ կառավարության՝ երկու տարի առաջվա գնահատականները։

Տնտեսագետի խոսքով՝ սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքներ կան ոչ միայն մարզերում, այլև մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում։

«Փողկապները հանե՛ք, կոստյումները հանե՛ք, գնացե՛ք, գյուղացու տանը մնացեք, քաղաքացու՝ նույնպես։ Շատ քաղաքացիներ կան, որոնք քաղաքում են բնակվում, բայց մինչև հիմա հողի վրա են քնում։ Գնացե՛ք Սարի թաղից Կոնդ, որտեղ ուզում եք։ Փոքր կենտրոնով չի վերջանում Երևանը»,– ասաց նա։

Մանասերյանը խնդրահարույց համարեց նաև այն, որ սոցիալական ծանր պայմաններում հայտնված ընտանիքների խնդիրների լուծումը հաճախ մնում է բարեգործների վրա։ Նրա գնահատմամբ՝ սոցիալական պետությունում նման ընտանիքներին աջակցելը նախևառաջ պետության պատասխանատվությունն է։

Պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը պետք է պայմանավորված լինի աշխատանքի արդյունքներով

Անդրադառնալով պետական պաշտոնյաների վարձատրությանը՝ տնտեսագետը կարծիք հայտնեց, որ աշխատավարձերի բարձրացումը պետք է անմիջականորեն կապվի կառույցների ղեկավարների աշխատանքի չափելի արդյունքների հետ։

Նրա համոզմամբ՝ քանի դեռ երկրում չի ձևավորվել կայուն միջին խավ, չեն լուծվել աղքատության հետ կապված խնդիրները, պետական միջոցների բաշխման առաջնահերթությունները պետք է վերանայվեն։

Տնտեսագետի գնահատմամբ՝ Հայաստանում կենսաթոշակները բարձրացնելու ֆինանսական հնարավորություններ կան, սակայն պետական բյուջեի միջոցները բաշխվում և ծախսվում են անարդյունավետ ու անարդարացիորեն։ Պետական ծախսերի վերանայման և առաջնահերթությունների ճիշտ սահմանման միջոցով հնարավոր է բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը։

Մանրամասները` տեսանյութում։

Leave a comment