Դավթաշենի կամրջի տակ կնոջ մարմին է հայտնաբերվել

Բաժանորդագրվել

Իրավապահները պարզում են մահացածի ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Երևանում` Դավթաշենի կամրջի տակ, կնոջ մարմին է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժինը ժամը 16:30-ի սահմաններում տեղեկություն է ստացել, որ Հրազդանի կիրճում՝ Դավթաշենի կամրջի տակ, դի կա։

Դեպքի վայր մեկնած իրավապահները նշված վայրում հայտնաբերել են դեռևս ինքնությունը չպարզված կնոջ դի։

Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչները պարզում են մահացածի ինքնությունը։

Կնոջ մահվան հանգամանքներն առայժմ հայտնի չեն։

Leave a comment