Լուկաշենկոն չի բացառել բանակցությունների շրջանակում Բելառուսից ռուսական հրթիռների դուրսբերումը

Լուկաշենկոն չի բացառել բանակցությունների շրջանակում Բելառուսից ռուսական հրթիռների դուրսբերումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել երկրից միջուկային զենք կրելու ունակ ռուսական հրթիռների դուրսբերումը, եթե Արևմուտքն ի պատասխան պարտավորվի իր հրթիռներն ու միջուկային զենքը չմոտեցնել Ռուսաստանի սահմաններին։

Պատասխանելով նման սցենարի մասին ֆրանսիական Le Point հանդեսի լրագրողի հարցին՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում հնարավոր են պայմանավորվածությունների զանազան տարբերակներ։

Ռուսերեն հարցազրույցը հրապարակվել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության պաշտոնական կայքում։

կայքում։

«Բանակցությունների ընթացքում ամեն ինչ հնարավոր է։ Ես չեմ բացառում նման տարբերակները։ Գլխավորն այն է, որ խաղաղություն լինի։ Իսկ թե ինչ զենք կլինի այնտեղ, ով ուր այն դուրս կբերի, դա արդեն, միգուցե, այդ խաղաղության գլխավոր պատճառն է։ Ուստի ես կողմ եմ ցանկացած լուծման»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նրա կարիծքով՝ ցանկացած պայմանավորվածության առանցքային պայմանը պետք է լինի Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը նպաստելը, մարդկանց զոհվելը դադարեցնելը և Եվրոպայում կայունության ապահովումը։

«Բայց գլխավորն այն է, որ դա նպաստի Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը, որ մարդիկ չզոհվեն, և Եվրոպայում կայունություն լինի։ Քանի որ մենք Եվրոպայի աշխարհագրական կենտրոնն ենք, մենք չափազանց շահագրգռված ենք, որ խաղաղություն լինի»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Leave a comment