Հարվածներ են հասցվել ուկրաինական ռազմական լոգիստիկ բազաների։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հարվածների հետևանքով ոչնչացվել են Օդեսայի շրջանում գտնվող Ներուբայսկոյե բնակավայրում տեղակայված «Ներուբայսկոյե» լոգիստիկ կենտրոնը և Միրնոյե բնակավայրում գտնվող «Բլում» լոգիստիկ կենտրոնը, որտեղ պահվում ու որտեղից Ուկրաինայի ԶՈւ-ին էին մատակարարվում ռազմական նշանակության բեռներ»,- նշված է հաղորդագրության մեջ։