Ռուսաստանը ուկրաինական ռազմական լոգիստիկ կենտրոններ է ոչնչացրել

Հարվածներ են հասցվել ուկրաինական ռազմական լոգիստիկ բազաների։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հարվածների հետևանքով ոչնչացվել են Օդեսայի շրջանում գտնվող Ներուբայսկոյե բնակավայրում տեղակայված «Ներուբայսկոյե» լոգիստիկ կենտրոնը և Միրնոյե բնակավայրում գտնվող «Բլում» լոգիստիկ կենտրոնը, որտեղ պահվում ու որտեղից Ուկրաինայի ԶՈւ-ին էին մատակարարվում ռազմական նշանակության բեռներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Leave a comment