Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը․ զգուշացում

Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը․ զգուշացում

ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ ակտիվացել են ԱԱԾ աշխատակիցների անունից Telegram հավելվածի միջոցով իրականացվող խարդախության փորձերը։

Քաղաքացիներին զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ։ Տարբեր պատրվակներով նրանցից պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա գումարները, դրանք փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել խարդախների տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։

Կիբեռոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին չվստահել նման զանգերին ու հաղորդագրություններին, գումար կամ կրիպտոակտիվներ չփոխանցել, իսկ կասկածելի դեպքերի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին։

Leave a comment