Ինչպես 1995-ին Անկախության հռչակագրի հղումը հայտնվեց Սահմանադրության նախաբանում․ Ռուբինյանը մանրամասնել է

Ինչպես 1995-ին Անկախության հռչակագրի հղումը հայտնվեց Սահմանադրության նախաբանում․ Ռուբինյանը մանրամասնել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՀՀ նոր Սահմանադրությանը։

Ռուբինյանն ընդգծել է, որ 1995 թվականին ընդունված Սահմանադրության նախաբանի սկզբնական տարբերակում չի եղել որևէ հղում Անկախության հռչակագրին։

«Ինչու չի եղել հղում․ ես կարծում եմ՝ երկու պատճառով։ Նախ՝ դա համաշխարհային ընդունված պրակտիկա չէր, և երկրորդ՝ 1994 թվականի դրությամբ, երբ այս նախագիծը ներկայացվել է, Անկախության հռչակագրում ներառված դրույթների մի մասն արդեն կորցրել էր իր ակտուալությունը»,- ասել է Ռուբինյանը։

ԱԺ նախագահը նաև ներկայացրել է, թե ինչպես այն հետագայում ներառվեց Սահմանադրության նախաբանում։

Տեսանյութին կից Ռուբինյանը գրել է․ «Ինչպես 1995 թվականին Անկախության հռչակագրի հղումը հայտնվեց Սահմանադրության նախաբանում, և թե ինչու են քրոնիկ լևոնականներն այսօր այդչափ անսկզբունք»։

Leave a comment