Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ 2027 թվականի բյուջեի նախագծին

Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ընթացքում Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քվեարկել են Եվրամիության 2027 թվականի բյուջեի օգտին, որի ծավալը կազմում է 211.5 մլրդ եվրո։ Բյուջեն համաձայնեցվել էր Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ խորհրդի կողմից։

Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ խորհրդի առաջարկին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 406 պատգամավոր, դեմ՝ 184-ը։

ԵՄ 2027 թվականի բյուջեի ծավալը սահմանվել է 211.5 մլրդ եվրո։ Մասնավորապես, դրանում նախատեսվել է 2.23 մլրդ եվրոյի ֆինանսավորում ռազմական ծրագրերի համար, ինչպես նաև 650 մլն եվրոյի աջակցություն Ուկրաինային։

Միևնույն ժամանակ, նշված թվերը չեն արտացոլում ամբողջական պատկերը, քանի որ ԵՄ ռազմականացման և Ուկրաինայում հակամարտության ֆինանսավորման հիմնական միջոցները տրամադրվում են Եվրամիության արտաբյուջետային հիմնադրամներից։ Այդ ուղղությամբ ԵՄ-ն արդեն համաձայնեցրել է 2027 թվականին Կիևին 45 մլրդ եվրոյի տրամադրումը և լրացուցիչ 70 մլրդ եվրո հայթայթելու ուղիներ է փնտրում։

2027 թվականի բյուջեի շուրջ ձեռք բերված համաձայնությունը չի լուծում ԵՄ-ի բյուջետային հիմնական խնդիրը՝ 2028-2034 թվականների յոթնամյա բյուջետային ծրագրի շուրջ փոխզիջման բացակայությունը, և որևէ ազդեցություն չի ունենում դրա վրա։

Այս հարցը կդառնա նոյեմբերի 26-27-ը Բրյուսելում կայանալիք արտահերթ գագաթնաժողովի գլխավոր թեման։

Leave a comment