Անօդաչուների միջոցով արգելված իրեր են փոխանցել «Արմավիր» ՔԿՀ. 4 անձ ձերբակալվել է

https://arm.sputniknews.ru/20261125/anodachuneri-mijvocvov-argelvats-irer-en-pvokhancel-armavir-qkh-4-andz-dzerbakalvel-e-109749387.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1994/67/19946774_0:0:1424:1068_1920x0_80_0_0_4ed67b20e83c2412de8a036f81416690.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«արմավիր» քկհ, անօդաչու թռչող սարք (աթս), բջջային, հհ ոստիկանություն

«արմավիր» քկհ, անօդաչու թռչող սարք (աթս), բջջային, հհ ոստիկանություն

Բաժանորդագրվել

Անձնական խուզարկությամբ 4 անձանց մոտ մոտից հայտնաբերվել է 6 բջջային հեռախոս, իսկ մեքենայի կողքից՝ 2 պայուսակ, որոնց մեջ առկա են եղել 2 անօդաչու թռչող սարք, 1 բջջային հեռախոս և 1 wi-fi սարք։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Երևանի և Վաղարշապատի 4 բնակիչներ անօդաչու թռչող սարքերի միջոցով պարբերաբար արգելված իրեր են փոխանցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատազրկված անձանց, նրանց ձերբակալել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։

Նշվում է, որ օպերատիվ տեղեկությունների համաձայն` Երևանի 3 և Վաղարշապատի 1 բնակիչներ նոյեմբերի 23-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, 2 անօդաչու թռչող սարքերի միջոցով կրկին արգելված իրեր են փոխանցել ազատազրկված անձանց։ Նաև տեղեկություն է ստացվել , որ նույն օրը՝ ժամը 03։00-ի սահմաններում, պատրաստվում են նորից գործարկել անօդաչու թռչող սարքը։

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 23-ին՝ ժամը 03։30-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից վերոնշյալ անձինք բջջային հեռախոսներ և թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել և իրենց տրանսպորտային միջոցի հետ միասին տեղափոխվել են Վաղարշապատի բաժին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ անձնական խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել է 6 բջջային հեռախոս, իսկ մեքենայի կողքից՝ 2 պայուսակ, որոնց մեջ առկա են եղել 2 անօդաչու թռչող սարք, 1 բջջային հեռախոս և 1 wi-fi սարք։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Leave a comment