2026 թվականի նոյեմբերը կարող է գրանցվել որպես օդերևութաբանական դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբեր՝ գերազանցելով 2023 թվականի ցուցանիշը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ նոյեմբերի առաջին 22 օրերին օդի միջին գլոբալ ջերմաստիճանը կազմել է +14․77 °C՝ կլիմայական նորման գերազանցելով 0․98 °C-ով։
Համեմատության համար՝ մինչ այժմ ամենատաքը համարվող 2023 թվականի նոյեմբերին ամսվա միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 0․75 °C-ով»,-ասվում է գրառման մեջ: