Բաքվից՝ Վաշինգտոնյան գործընթացին աջակցություն. ինչ է հայտարարել Լիտվայի ԱԳ նախարարը

Լիտվան հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորությանը։ Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսը, ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։

Բուդրիսի խոսքով՝ Վիլնյուսն աջակցում է Վաշինգտոնյան գործընթացին և ուշադիր հետևում վերջին զարգացումներին՝ հույս հայտնելով, որ կողմերը կհասնեն վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման։ Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է իր երկրի շահագրգռվածությունը տարածաշրջանում կայունության հաստատմամբ։

Նա նաև նշել է, որ Լիտվան պատրաստ է մասնակցել խաղաղության գործընթացին և իր փորձը փոխանցել Ադրբեջանին՝ հավելելով, որ իրենք արդեն իսկ ներդրում են կատարում ականազերծման աշխատանքներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment