Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը

Քաղաքականություն

25.11.2026 | 15:40

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի (DNC) անդամ Ջեյ Ջեյքոբսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության հնարավորությունները, Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդումը, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգի իրագործումը, ինչպես նաև Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակական ապահովումը։

Նարեկ Մկրտչյանի գրառումը՝ ստորև․

«Նյու Յորքի իր կեցավայրում պատիվ ունեցա հանդիպելու ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի (DNC) անդամ Ջեյ Ջեյքոբսի հետ։

Քննարկեցինք համագործակցության հնարավորությունները՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդումը, Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգի իրագործումը և երկկուսակցական աջակցության շարունակական ապահովումը»։

Leave a comment