Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապես համաձայնեցված է, և այժմ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պատրաստվում ենք այցին, այն նախապես համաձայնեցված է։ Լրացուցիչ կհայտարարենք»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտնել էր, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ իր այցը Մոսկվա նախատեսված է դեկտեմբերի 3-ին։