Լուկաշենկոն պատասխանել է հարցին՝ ով կլինի Բելառուսի նախագահն իրենից հետո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ով կփոխարինի իրեն պետության ղեկավարի պաշտոնում։

Պատասխանելով ֆրանսիական պարբերականի լրագրող Անն Նիվայի հարցին, թե ով է իրեն հաջորդելու, Լուկաշենկոն ընդգծել է, որ այդ հարցը կորոշի Բելառուսի ժողովուրդը։

«Ով ընտրվի ժողովրդի կողմից, նա էլ կլինի։ Խոստանում եմ ձեզ։ Եթե այդքան մտահոգված եք մեր իշխանափոխությամբ»,– նշել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն վստահեցրել է, որ ճիշտ այնպես, ինչպես 1994 թվականին ընտրությունների միջոցով ինքն է ընտրվել նախագահ, բելառուսցիներն իրենց ընտրությունը կկատարեն նաև պետության նոր ղեկավարի հարցում։

Leave a comment