Այդ հայտարարությունները շրջադարձային երևույթներ են, դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ. Լևոն Տեր-Պետրոսյան

Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ։ Այս մասին գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ «Դատական իշխանության անկախությանն սպառնացող նախաձեռնության» հայտարարության մասին:

«Հայտարարությունը, թերեւս ամենալուրջ փաստաթուղթն է, ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլեւ, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ։

Հայաստանի ժուռնալիստների եւ դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երեւույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի։ Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ։ Օղակը սեղմվում է։ Ուրախալի է նշել, որ այս երկու հայտարարությունները մեր հասարակության հասունության ցուցանիշն են։ Ուստի, պետք է հպարտանանք, որ այսպիսի քաջասիրտ լրագրողներ եւ դատավորներ ունենք»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով նոր Դահմանադդրության նախագծում կատարված փոփոխություններին:

Leave a comment