Ֆրանսիացի թենիսիստին 4 տարվա որակազրկում է սպառնում դոպինգ ստուգում անցնելուց հրաժարվելու համար

Աշխարհի 57-րդ ռակետ, ֆրանսիացի թենիսիստ Արթուր Ռինդերնեխին սպառնում է մինչև չորս տարվա որակազրկում՝ դոպինգ ստուգում անցնելուց հրաժարվելու համար։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։

Միջադեպը տեղի է ունեցել 2026 թվականի հունիսի սկզբին։ Անգլերեն խոսող դոպինգ-ստուգման մասնագետի հետ թյուրիմացության պատճառով 31-ամյա մարզիկը ենթադրել է, որ ստուգումից խուսափելու համար իրեն միայն նախազգուշացում է սպառնում, և ստորագրել է նմուշ հանձնելուց հրաժարվելու մասին փաստաթուղթը։

Ռինդերնեխը հերքել է մեղադրանքները՝ պահանջելով, որ իր գործը քննվի անկախ տրիբունալի կողմից։

«Ես համոզված եմ, որ անկախ տրիբունալի կողմից գործի քննությունից հետո կարդարացվեմ դոպինգ ստուգում անցնելուց հրաժարվելու մեղադրանքով։ Ես երբեք արգելված նյութեր չեմ օգտագործել»,- սոցցանցերում գրել է թենիսիստը։

Գործով վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment