Իշխանությունը կարող է օգտագործել Սահմանադրության թեման ԵԱՏՄ–ից շեղելու համար․ Քոչարյան

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց հասարակության ուշադրությունը հրավիրել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացման հետ կապված ռիսկերի վրա:

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նոր Սահմանադրության նախագիծը հենց այս փուլում շրջանառելու նպատակը կարող է լինել տնտեսական էական վտանգից ուշադրությունը շեղելը։ Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը՝ խոսելով ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վատթարացման հետևանքների մասին։

«Երկրի առջև լուրջ խնդիրներ են ծառացած, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի հետ կապված հարցը։ Եթե կառույցից մեզ դուրս հանեն կամ սառեցնեն մեր անդամակցությունը, ինչի մասին հայտարարվել է շատ ուղիղ, շատ լուրջ խնդիրներ է ունենալու մեր երկիրը»,- նշեց Քոչարյանը։

Նրա կարծիքով՝ հնարավոր է, որ այս փուլում ՔՊ-ին պետք է Սահմանադրության մասին ակտիվ խոսելն ու ընդդիմադիրներին պիտակավորելը, թե ուզում են Հայաստանը ծայրագավառ դարձնել և այլն։

Պատգամավորն ընդգծեց, որ առաջիկա ամիսներն առանձնահատուկ նշանակություն կունենան երկրի համար և կոչ արեց հասարակության ուշադրությունը հրավիրել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացման հետ կապված ռիսկերի վրա:

Leave a comment