Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերն Առաջին ատյանի դատարանից դուրս են եկել, սակայն Վերաքննիչ դատարանը դրանք չի ստացել։
Նրա խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում նյութերը գտնելու ուղղությամբ՝ պարզելու համար, թե փաստաթղթերը որտեղ են կորել։