Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է վթարվել․ զոհվել է 5 զինծառայող

Քաղաքականություն

25.11.2026 | 11:39

Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող AS-532 ուղղաթիռը նախօրեին ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է երկրի կենտրոնական Էսքիշեհիր նահանգում՝ թռիչք կատարելուց հետո։ Զոհվել է 5 զինծառայող։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը։

«Էսքիշեհիրում ուսումնական թռիչքի ժամանակ վթարի ենթարկված ռազմաօդային ուժերի ուղղաթիռում գտնվող մեր հինգ  զինակիցները զոհվել են»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռը դեռևս անհայտ պատճառներով կործանվել է Յորուքաքչայըր թաղամասի մերձակա գյուղական տարածքում՝ քաղաքի կենտրոնից շուրջ 25 կմ հեռավորության վրա։ Վթարի մասին հաղորդումներից հետո դեպքի վայր են ուղարկվել Էսքիշեհիրի քաղաքապետարանի հրշեջ ծառայության և Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) խմբերը։

Քննությունը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment