https://arm.sputniknews.ru/20261125/angam-ete-ankakhutjan-hrchakagiry-mnar-ajs-sahmanadrutjuny-gvortsvoghic-vatn-e-patgamavvor-109735307.html
Անգամ եթե «Անկախության հռչակագիրը» մնար, այս Սահմանադրությունը գործողից վատն է․ պատգամավոր
Անգամ եթե «Անկախության հռչակագիրը» մնար, այս Սահմանադրությունը գործողից վատն է․ պատգամավոր
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ ներկայացվել է մի խայտառակ նախագիծ, որն ավելի է ամրապնդում իշխանության ավտորիտար ձգտումները։ 25.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-25T11:35+0400
2026-11-25T11:35+0400
2026-11-25T11:41+0400
սահմանադրություն
լևոն քոչարյան
անկախության հռչակագիր
հայաստան
իշխանություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107681504_0:72:1155:722_1920x0_80_0_0_f24e8adbfc9f3dfb0c5d4372eae0cd5a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նույնիսկ եթե «Անկախության հռչակագիրը» մնար, ներկայացված Սահմանադրությունն այս տեքստով շարունակելու էր անընդունելի լինել։ Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։«Այն շատ ավելի վատն է, քան գործողը, և մենք միանշանակ նաև այդ դեպքում դեմ կլինեինք այս Սահմանադրությանը»,- նշեց Քոչարյանը։Նրա խոսքով՝ իրականությունն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուզում է Հայաստանում ունենալ նոր Սահմանադրություն, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ ծրագրին խոչընդոտող բոլորին կալանավորում է։Պատգամավորն ընդգծեց՝ ներկայացվել է մի խայտառակ նախագիծ, որն ավելի է ամրապնդում իշխանության ավտորիտար ձգտումները։Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել էր նոյեմբերի 23-ին։ Ի տարբերություն գործող հիմնական օրենքի` դրա նախաբանում հղում չկա Հայաստանի անկախության մասին հռչակագրին, որում խոսվում է Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի ձգտման մասին:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/05/107681504_128:0:1155:770_1920x0_80_0_0_28cd5d7bc10b9563b826add6c81487e5.jpg.webp
սահմանադրություն, լևոն քոչարյան, անկախության հռչակագիր, հայաստան, իշխանություն
սահմանադրություն, լևոն քոչարյան, անկախության հռչակագիր, հայաստան, իշխանություն
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ ներկայացվել է մի խայտառակ նախագիծ, որն ավելի է ամրապնդում իշխանության ավտորիտար ձգտումները։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Նույնիսկ եթե «Անկախության հռչակագիրը» մնար, ներկայացված Սահմանադրությունն այս տեքստով շարունակելու էր անընդունելի լինել։ Այսօր հրավիրված ասուլիսում այդ մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։
«Այն շատ ավելի վատն է, քան գործողը, և մենք միանշանակ նաև այդ դեպքում դեմ կլինեինք այս Սահմանադրությանը»,- նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ իրականությունն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուզում է Հայաստանում ունենալ նոր Սահմանադրություն, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ ծրագրին խոչընդոտող բոլորին կալանավորում է։
«Այս պահի դրությամբ այս ծրագրին խոչընդոտողն ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցություններն են, և փաստացի երկու ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդներն էլ կալանքի տակ են»,- նշեց Քոչարյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ ներկայացվել է մի խայտառակ նախագիծ, որն ավելի է ամրապնդում իշխանության ավտորիտար ձգտումները։