Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը՝ խաղաղության հասնելու ջանքերի համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը՝ Մելանիա Թրամփին, Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար։

Սպիտակ տանը՝ Գոհաբանության օրվան ընդառաջ հնդկահավերին ներում շնորհելու ավանդական արարողության ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Մելանիան օգնել է Ռուսաստանի և Ուկրաինայի բազմաթիվ բնակիչների՝ հասնելու կարճաժամկետ խաղաղության և հրադադարի։

«Դու օգնել ես մեծ թվով մարդկանց Ռուսաստանում և Ուկրաինայում՝ հասնելով կարճաժամկետ խաղաղության, կարճաժամկետ հրադադարի, ինչը թույլ է տվել հարյուրավոր մարդկանց հեռանալ այն շրջաններից, որոնք շուտով այլևս գոյություն չեն ունենա»,- ասել է Թրամփը։

Նա շնորհակալություն է հայտնել կնոջն ամբողջ երկրի անունից՝ ընդգծելով, որ վերջինս հիանալի աշխատանք է կատարել։

Leave a comment