Բաժանորդագրվել
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Երևանի Գուրգեն Մահարի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով 1 անձ մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ երեկ երեկոյան՝ 20։30-ի սահմաններում, բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Խանաև Է.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենան և օտարերկրացու վարած մոպեդը։
Մոպեդավարը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։
Մոպեդավարը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և օտարերկրացի մոպեդավարի ինքնությունը։