«Հրապարակ». Նեղացել է ՔՊ-ից ու հատկապես Սուրեն Պապիկյանից

«Հրապարակ». Նեղացել է ՔՊ-ից ու հատկապես Սուրեն Պապիկյանից

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանավանի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու, Լոռու Բերդի նախկին համայնքապետ Արայիկ Ներսիսյանը նեղացել է ՔՊ-ից ու հատկապես ընտրությունների կուրատոր Սուրեն Պապիկյանից և որոշել է չմասնակցել ավագանու նիստերին: Մենք գրել էինք, որ ընտրություններում հաղթած Արմեն Գրիգորյանը, որն առաջադրվել էր «Գործարար» կուսակցությամբ և կրկին համայնքապետ է դարձել, որոշել է պատժիչ միջոցներ ձեռնարկել, ավագանու նիստերից բացակայողներին նկատողություն տալ՝ փորձելով նրանց բերել նիստերին կամ ստիպել վայր դնել մանդատը։

Մեզ պատմեցին, որ Արայիկ Ներսիսյանին մինչ ընտրությունները ՔՊ-ականները վստահեցրել են, որ վարչական ողջ ռեսուրսն իր օգտին են աշխատեցնելու, ասել են նաև, որ Գրիգորյանն իր ձայները տալու է իրեն՝ ինքն է համայնքապետ ընտրվելու, բայց հակառակը եղավ, և հիմա Ներսիսյանը, ըստ մեր աղբյուրի, չի ուզում ավագանու նիստերին մասնակցել, մանավանդ որ մինչև ընտրություններն էլ, ասում են, անձնական թեմա է ունեցել Գրիգորյանի հետ, նույնիսկ բանը հասել է քաշքշուկի»։

Leave a comment