TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027թ–ին. Վահան Կոստանյան

Բաժանորդագրվել

Ըստ Վահան Կոստանյանի` այս պահին պարզ է, թե ինչ ուղեգծով է անցնելու երկաթգիծը։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցման համար աշխատանքները կմեկնարկեն 2027 թվականին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին ազդարարեցին TRIPP նախագծի գործնական մեկնարկը։

«Երկաթգիծը պարզ է, թե ինչ ուղեգծով պետք է անցնի։ Այս պահին որոշակի մաքրման աշխատանքներ են իրականացվում տարածքը նախապատրաստելու համար։ Սա արվում է, որպեսզի մյուս տարի արդեն սկսենք հենց երկաթուղու կառուցման աշխատանքները»,– ասաց Կոստանյանը։

Ինչ վերաբերում է երկաթուղու տեխնիկական պարամետրերին, ապա նրա խոսքով` նախնական տարբերակն արդեն ունեն։ Հետազոտությունների իրականացնող ընկերությունը հաջորդ տարի կամփոփի ու վերջնական արդյունքները կտրամադրի Հայաստանին։

Դրանից հետո ինժեներական լուծումներն ավելի հստակ կլինեն։

Կոստանյանը շեշտեց, որ հայ–ամերիկյան ընկերությունն իրականացնելու է ընդհանուր TRIPP–ի ղեկավարումը։ ՀՀ–ն ըստ անհրաժեշտության կներգրավի միջազգային գործընկերների առանձին կազմակերպությունների, որոնք կիրականացնեն բուն կառուցապատումը։

Leave a comment