Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանությունների հնարավորությունը. NBC News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները դիտարկում են Իրանի ղեկավարներին վերացնելու նպատակով թիրախային գործողություններ իրականացնելու հնարավորությունը՝ հույս ունենալով այդ կերպ վերջ դնել պատերազմին, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ամերիկացի մի պաշտոնյայի և քննարկումների ընթացքին ծանոթ մեկ այլ զրուցակցի։

Ըստ հեռուստաալիքի աղբյուրների՝ ԱՄՆ վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ Իրանի առաջնորդների վերացումը կարող է հանգեցնել հակամարտության ավարտին։

Սակայն նման մոտեցման հակառակորդները զգուշացնում են, որ նման գործողությունները կմեծացնեն ամերիկացի պաշտոնյաների դեմ Թեհրանի պատասխան գործողությունների ռիսկը։

Ինչպես նշում են հեռուստաալիքի զրուցակիցները, Իրանի ղեկավարությանը վերացնելու հնարավորությունը դիտարկվել է նաև նախկինում, սակայն վերջին շաբաթներին այս տարբերակը կրկին քննարկման առարկա է դարձել՝ պատերազմի հետագա ընթացքի վերաբերյալ Թրամփի մտորումների ֆոնին։

Այս տարվա փետրվարին իսրայելական հարվածի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նրա ընտանիքի անդամները, այդ թվում՝ նրա մանկահասակ թոռնուհին։

Leave a comment