Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են առևտրատնտեսական կապերը
Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը համակողմանիորեն քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև պայմանավորվել շարունակել շփումները քննարկված ուղղություններով։