https://arm.sputniknews.ru/20261124/hhn-chpetq-e-tujl-ta-vor-trippn-ogtagvortsvi-irani-dem-pvordzagety-tehrani-ardzaganqi-masin-109696031.html
ՀՀ–ն չպետք է թույլ տա, որ TRIPP–ն օգտագործվի Իրանի դեմ․ փորձագետը` Թեհրանի արձագանքի մասին
ՀՀ–ն չպետք է թույլ տա, որ TRIPP–ն օգտագործվի Իրանի դեմ․ փորձագետը` Թեհրանի արձագանքի մասին
Sputnik Արմենիա
Իրանագետի խոսքով` TRIPP-ի ոչ ճիշտ կառավարման դեպքում հնարավորությունը կարող է դառնալ մարտահրավեր։ 24.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-24T21:26+0400
2026-11-24T21:26+0400
2026-11-24T21:26+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
նվեր դավթյան
ադրբեջան
թուրքիա
ռուսաստան
վրաստանի հանրապետություն
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108412199_0:67:1280:787_1920x0_80_0_0_c3bfd57ffffd8b0c8e205e5aebb85e7c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը պետք է կարողանա պահպանել TRIPP նախագծի տնտեսական բնույթը և թույլ չտա, որ այն վերածվի հարևան երկրների, մասնավորապես Իրանի անվտանգությանը սպառնացող գործոնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Նվեր Դավթյանը՝ անդրադառնալով նախագծի գործնական փուլի մեկնարկին և տարածաշրջանային հնարավոր զարգացումներին։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին ազդարարեցին TRIPP նախագծի գործնական մեկնարկը։ Դրանից բառացիորեն մեկ ժամ առաջ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը չի հիմնվելու միայն «Թրամփի ուղու» վերաբերյալ Հայաստանի հավաստիացումների վրա և ուշադիր հետևելու է նախագծի իրականացմանը։ Նա ընդգծել էր, որ այս հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասում տնտեսական կապերի ընդլայնմանն ու հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն պնդում է, որ պետք է հաշվի առնվեն հարևան և տարածաշրջանի պետությունների շահերը, և անթույլատրելի է համարում տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորության փոփոխությունը։Իրանագետի խոսքով՝ նախագծի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումն առաջին իսկ հայտարարություններից ի վեր չի փոխվել։ Իրանը դեմ չէ տարածաշրջանային տնտեսական ծրագրերին, սակայն չի հանդուրժի արտատարածաշրջանային ռազմական ուժերի այնպիսի ներկայություն, որը կարող է սպառնալ իր անվտանգությանը։«Իրենց հայտարարություններում պարբերաբար նշվել է, որ վստահում են հայկական կողմին, ստացել են բոլոր հավաստիացումները, բայց, այնուամենայնիվ, չեն վստահում ԱՄՆ–ին։ Սա է իրենց դիրքորոշումը»,– ասաց Դավթյանը։Նա պարզաբանեց, որ իրանական կողմը երրորդ ուժի ներկայության մասին խոսելիս տվյալ նախագծի համատեքստում նկատի ունի հենց ԱՄՆ-ին՝ որպես արտատարածաշրջանային դերակատար։ Դավթյանի գնահատմամբ` առայժմ հիմքեր չկան պնդելու, որ TRIPP-ն անվտանգային սպառնալիք է Իրանի համար։ Նախագիծն իրականացվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, որտեղ ամերիկյան ռազմակայաններ չկան, ինչպես նաև չկան Իրանի դեմ ուղղված գործողությունների մասին վկայող փաստեր։Այս առումով նա հիշատակեց Պարսից ծոցի երկրների օրինակը՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է պատասխան գործողությունների դիմել, եթե այլ երկրների տարածքներն օգտագործվեն իր դեմ։ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության վերսկսման վտանգըԴավթյանը շարունակում է բաձր գնահատել ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության վերսկսման հավանականությունը, սակայն քիչ հավանական է համարում, որ առաջիկա ամիսներին Հայաստանը կարող է TRIPP-ի պատճառով անմիջականորեն ներքաշվել այդ հակամարտության մեջ։ Իրանագետի գնահատմամբ՝ նախագծի իրականացման ներկայիս տեմպերը նման ենթադրությունների համար հիմք չեն տալիս։«Չեմ կարծում, որ երկու ամսվա ընթացքում TRIPP-ն այնպիսի տեմպերով շահագործման կհանձնվի, որ Միացյալ Նահանգներն այնտեղ նաև ռազմակայաններ հիմնի և դրանք օգտագործի Իրանի դեմ»,– ասաց նա։Միաժամանակ Դավթյանը զգուշացրեց, որ նույնիսկ նման ենթադրական սցենարի դեպքում այդ գործընթացը չի կարող աննկատ մնալ Թեհրանի համար, իսկ Իրանի դեմ օգտագործվող ռազմական ենթակառուցվածքները կարող են դառնալ նրա թիրախները։Ռուսաստանի գործոնը հնարավոր չի լինի շրջանցելԱնդրադառնալով տարածաշրջանային մյուս դերակատարների շահերին՝ Դավթյանը նշեց, որ հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման գործընթացում հնարավոր չի լինի անտեսել Ռուսաստանի գործոնը՝ հաշվի առնելով Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը։ Նա չբացառեց, որ նախագծի հետագա իրականացման ընթացքում հայկական կողմը բանակցություններ և քննարկումներ կունենա նաև Ռուսաստանի հետ։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, իրանագետի խոսքով, Թբիլիսին պաշտոնական մակարդակով արդեն հայտարարել է, որ նախագիծը չի կարող լուրջ խնդիրներ ստեղծել երկրի համար։Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը՝ ազդեցության վերաբաշխման գործընթացումԻրանագետի գնահատմամբ՝ Հարավային Կովկասում ներկայում ընթանում է տարածաշրջանային երեք խոշոր դերակատարների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ազդեցության վերաբաշխման գործընթաց։ Թուրքիան իր դիրքերն էապես ամրապնդել է դեռևս 2020 թվականի պատերազմից հետո՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցությամբ և հետագայում Շուշիի հռչակագրի ստորագրմամբ։Դավթյանը հիշեցրեց, որ Անկարան մինչ այդ էլ զգալի ազդեցություն ուներ Ադրբեջանի տնտեսության, ռազմարդյունաբերության, զինված ուժերի կառավարման և մի շարք այլ ոլորտներում։«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հարավային Կովկասում Թուրքիայի գլխավոր հենակետն է՝ ինչպես Կենտրոնական Ասիա դուրս գալու, այնպես էլ տարածաշրջանում իր ազդեցությունը ձևավորելու և պահպանելու տեսանկյունից»,– ասաց իրանագետը։Թե որքանով TRIPP-ի իրականացումը կնպաստի Թուրքիայի դիրքերի հետագա ամրապնդմանը, Դավթյանի կարծիքով, պարզ կդառնա ժամանակի ընթացքում։Բաքուն և Անկարան Իրանից ու Վրաստանից կախվածությունը նվազեցնելու հնարավորություն են ստանումԴավթյանի գնահատմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար TRIPP-ի ռազմավարական նշանակությունն առաջին հերթին պայմանավորված է այլընտրանքային հաղորդուղի ունենալու հնարավորությամբ։ Ադրբեջանը Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունեցել է Իրանի տարածքով, իսկ Թուրքիան Ադրբեջանի հետ՝ Վրաստանի տարածքով։ Հայաստանի տարածքով նոր ճանապարհի գործարկումը երկու երկրներին հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել իրենց հաղորդակցությունները։Իրանագետի խոսքով՝ Անկարայի և Բաքվի համար Հարավային Կովկասը բացառիկ նշանակություն ունի նաև դեպի Կենտրոնական Ասիա դուրս գալու տեսանկյունից։Հայաստանի համար TRIPP-ը կարող է դառնալ և՛ հնարավորություն, և՛ մարտահրավերԹե որքանով Հայաստանը կկարողանա օգտվել նոր հաղորդակցություններից՝ առանց աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ դառնալու, ըստ Դավթյանի, մեծապես կախված է լինելու հայկական կողմի քաղաքականությունից։Իրանագետը կարևորեց նախագծի նկատմամբ Հայաստանի վերահսկողության գերակայության ապահովումը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ բանակցություններում հայկական դիվանագիտության կարողությունը՝ հետևողականորեն պաշտպանելու երկրի դիրքորոշումները։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:2026 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ, 32 դեմ, 0 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց Հայաստանի և ԱՄՆ միջև ստորագրված «Թրամփի ուղի» (TRIPP) ռազմավարական ենթակառուցվածքային և տարանցիկ համաձայնագրի վավերացմանը։Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
թուրքիա
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/16/108412199_71:0:1210:854_1920x0_80_0_0_dbc04c88ab385d15c78dffa9da3d6674.jpg.webp
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, նվեր դավթյան, ադրբեջան, թուրքիա, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, թրամփի ուղի (tripp)
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, նվեր դավթյան, ադրբեջան, թուրքիա, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, թրամփի ուղի (tripp)
Իրանագետի խոսքով` TRIPP-ի ոչ ճիշտ կառավարման դեպքում հնարավորությունը կարող է դառնալ մարտահրավեր։
Իրանագետի խոսքով՝ նախագծի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումն առաջին իսկ հայտարարություններից ի վեր չի փոխվել։ Իրանը դեմ չէ տարածաշրջանային տնտեսական ծրագրերին, սակայն չի հանդուրժի արտատարածաշրջանային ռազմական ուժերի այնպիսի ներկայություն, որը կարող է սպառնալ իր անվտանգությանը։
«Իրենց հայտարարություններում պարբերաբար նշվել է, որ վստահում են հայկական կողմին, ստացել են բոլոր հավաստիացումները, բայց, այնուամենայնիվ, չեն վստահում ԱՄՆ–ին։ Սա է իրենց դիրքորոշումը»,– ասաց Դավթյանը։
Նա պարզաբանեց, որ իրանական կողմը երրորդ ուժի ներկայության մասին խոսելիս տվյալ նախագծի համատեքստում նկատի ունի հենց ԱՄՆ-ին՝ որպես արտատարածաշրջանային դերակատար։ Դավթյանի գնահատմամբ` առայժմ հիմքեր չկան պնդելու, որ TRIPP-ն անվտանգային սպառնալիք է Իրանի համար։ Նախագիծն իրականացվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, որտեղ ամերիկյան ռազմակայաններ չկան, ինչպես նաև չկան Իրանի դեմ ուղղված գործողությունների մասին վկայող փաստեր։
«Սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե հետագայում տնտեսական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման պատրվակով այնպիսի մեխանիզմներ ներդրվեն, որոնք Թեհրանում կընկալվեն որպես սպառնալիք։ Եթե նկատվի, որ նախագիծը նման նպատակների է ծառայեցվում, բնականաբար, Իրանի նախազգուշացումներն արդեն գործնական բնույթ կստանան»,– նշեց իրանագետը։
Այս առումով նա հիշատակեց Պարսից ծոցի երկրների օրինակը՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է պատասխան գործողությունների դիմել, եթե այլ երկրների տարածքներն օգտագործվեն իր դեմ։
ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության վերսկսման վտանգը
Դավթյանը շարունակում է բաձր գնահատել ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության վերսկսման հավանականությունը, սակայն քիչ հավանական է համարում, որ առաջիկա ամիսներին Հայաստանը կարող է TRIPP-ի պատճառով անմիջականորեն ներքաշվել այդ հակամարտության մեջ։ Իրանագետի գնահատմամբ՝ նախագծի իրականացման ներկայիս տեմպերը նման ենթադրությունների համար հիմք չեն տալիս։
«Չեմ կարծում, որ երկու ամսվա ընթացքում TRIPP-ն այնպիսի տեմպերով շահագործման կհանձնվի, որ Միացյալ Նահանգներն այնտեղ նաև ռազմակայաններ հիմնի և դրանք օգտագործի Իրանի դեմ»,– ասաց նա։
Միաժամանակ Դավթյանը զգուշացրեց, որ նույնիսկ նման ենթադրական սցենարի դեպքում այդ գործընթացը չի կարող աննկատ մնալ Թեհրանի համար, իսկ Իրանի դեմ օգտագործվող ռազմական ենթակառուցվածքները կարող են դառնալ նրա թիրախները։
Ռուսաստանի գործոնը հնարավոր չի լինի շրջանցել
Անդրադառնալով տարածաշրջանային մյուս դերակատարների շահերին՝ Դավթյանը նշեց, որ հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման գործընթացում հնարավոր չի լինի անտեսել Ռուսաստանի գործոնը՝ հաշվի առնելով Հայաստանում «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը։ Նա չբացառեց, որ նախագծի հետագա իրականացման ընթացքում հայկական կողմը բանակցություններ և քննարկումներ կունենա նաև Ռուսաստանի հետ։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, իրանագետի խոսքով, Թբիլիսին պաշտոնական մակարդակով արդեն հայտարարել է, որ նախագիծը չի կարող լուրջ խնդիրներ ստեղծել երկրի համար։
«Պետք չէ նույնացնել նախագծի գործնական փուլի մեկնարկը հաղորդուղիների շուտափույթ շահագործման հետ։ Այժմ իրականացվող աշխատանքները երկարատև գործընթացի միայն սկիզբն են, իսկ դրանց ավարտի հստակ ժամկետների մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվել։ Նախագիծը մինչև միջազգային նշանակության նախագիծ դառնալը առաջին հերթին ծառայելու է որպես Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության նոր միջոց»,– հավելեց Դավթյանը։
Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը՝ ազդեցության վերաբաշխման գործընթացում
Իրանագետի գնահատմամբ՝ Հարավային Կովկասում ներկայում ընթանում է տարածաշրջանային երեք խոշոր դերակատարների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ազդեցության վերաբաշխման գործընթաց։ Թուրքիան իր դիրքերն էապես ամրապնդել է դեռևս 2020 թվականի պատերազմից հետո՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցությամբ և հետագայում Շուշիի հռչակագրի ստորագրմամբ։
Դավթյանը հիշեցրեց, որ Անկարան մինչ այդ էլ զգալի ազդեցություն ուներ Ադրբեջանի տնտեսության, ռազմարդյունաբերության, զինված ուժերի կառավարման և մի շարք այլ ոլորտներում։
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հարավային Կովկասում Թուրքիայի գլխավոր հենակետն է՝ ինչպես Կենտրոնական Ասիա դուրս գալու, այնպես էլ տարածաշրջանում իր ազդեցությունը ձևավորելու և պահպանելու տեսանկյունից»,– ասաց իրանագետը։
Թե որքանով TRIPP-ի իրականացումը կնպաստի Թուրքիայի դիրքերի հետագա ամրապնդմանը, Դավթյանի կարծիքով, պարզ կդառնա ժամանակի ընթացքում։
Բաքուն և Անկարան Իրանից ու Վրաստանից կախվածությունը նվազեցնելու հնարավորություն են ստանում
Դավթյանի գնահատմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար TRIPP-ի ռազմավարական նշանակությունն առաջին հերթին պայմանավորված է այլընտրանքային հաղորդուղի ունենալու հնարավորությամբ։ Ադրբեջանը Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունեցել է Իրանի տարածքով, իսկ Թուրքիան Ադրբեջանի հետ՝ Վրաստանի տարածքով։ Հայաստանի տարածքով նոր ճանապարհի գործարկումը երկու երկրներին հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել իրենց հաղորդակցությունները։
«Բնականաբար, իրենց համար ցանկալի է ունենալ լրացուցիչ այնպիսի այլընտրանք, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան նվազեցնել կամ չեզոքացնել Իրանից կամ Վրաստանից կախվածությունը»,– նշեց Դավթյանը։
Իրանագետի խոսքով՝ Անկարայի և Բաքվի համար Հարավային Կովկասը բացառիկ նշանակություն ունի նաև դեպի Կենտրոնական Ասիա դուրս գալու տեսանկյունից։
Հայաստանի համար TRIPP-ը կարող է դառնալ և՛ հնարավորություն, և՛ մարտահրավեր
Թե որքանով Հայաստանը կկարողանա օգտվել նոր հաղորդակցություններից՝ առանց աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ դառնալու, ըստ Դավթյանի, մեծապես կախված է լինելու հայկական կողմի քաղաքականությունից։
Իրանագետը կարևորեց նախագծի նկատմամբ Հայաստանի վերահսկողության գերակայության ապահովումը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ բանակցություններում հայկական դիվանագիտության կարողությունը՝ հետևողականորեն պաշտպանելու երկրի դիրքորոշումները։
«Ոչ ճիշտ կառավարման դեպքում հնարավորությունը կարող է դառնալ մարտահրավեր, և հակառակը՝ մարտահրավերը ճիշտ կառավարման դեպքում կարող է դառնալ հնարավորություն։ Այս առումով մեզանից շատ բան է կախված»,– եզրափակեց Դավթյանը։
Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը ստեղծել են եռակողմ տեխնիկական խումբ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի զարգացման նպատակով։