Սննդաբանը պարզաբանել է, թե ում է անհրաժեշտ առավոտյան պարտադիր մեկ բաժակ ջուր խմել
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սննդաբան Քելլի Կրայցիրն առավոտյան մեկ բաժակ ջուր խմելը օգտակար սովորություն է անվանել, սակայն ընդգծել է, որ արթնանալուց անմիջապես հետո ստիպողաբար ջուր խմելը պարտադիր չէ։ Այս մասին հայտնում է aif.ru-ն՝ հղում անելով Real Simple պարբերականին նրա տված հարցազրույցը։
Սննդաբանի խոսքով՝ տարեց մարդիկ չպետք է կողմնորոշվեն բացառապես ծարավի զգացումով։ Տարիքի հետ այն կարող է թուլանալ, ինչի պատճառով մարդը միշտ չէ, որ ժամանակին զգում է հեղուկի պակասը։
Հատուկ ուշադրություն է պահանջում ջուր խմելու ռեժիմը նաև որոշ քրոնիկ հիվանդությունների դեպքում։ Օրինակ՝ սրտային անբավարարություն կամ երիկամների հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց կարող է անհրաժեշտ լինել հեղուկի օգտագործման անհատական պլան, քանի որ նման դեպքերում ջրի ավելցուկը նույնպես կարող է վնասել։
Սննդաբանը խորհուրդ է տալիս հաշվի առնել նաև սպասվող ֆիզիկական ակտիվությունը։ Նրանց, ովքեր պատրաստվում են առավոտյան վազքի շոգ եղանակին, կարող է օգտակար լինել նախապես մի փոքր ջուր խմելը, նույնիսկ եթե ծարավի խիստ զգացում չկա։
Ընդ որում, պարտադիր չէ սահմանափակվել միայն սովորական ջրով։ Կրայցիրը հիշեցրել է, որ թեյն ու սուրճը նույնպես հաշվարկվում են օրվա ընթացքում օգտագործվող հեղուկի ընդհանուր ծավալում։