Երեկ, հանձնուքի հետ ՀՀ երկրորդ նախագահ, այժմ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին փորձել են փոխանցել նաև նոր Սահմանադրության նախագծի տեքստը, որ արդեն հրապարակվել էր, սակայն ՔԿՀ-ում ասել են՝ չի կարելի։
«Իրենց կայքից՝ պաշտոնական էջից ներբեռնած՝ արդեն Word ֆորմատով, որովհետև ինքը տալիս է Word-ով կամ PDF-ով, ներբեռնածդ ֆորմատով ու ամեն էջի վերևի մասում էջի լինքը տեղադրած՝ 68 էջ հանձնուքի հետ գնացել է։ Ասել են՝ մի հատ պետք է քննարկենք՝ սա ներս թողնում ենք, թե՞ չէ։ Նայել են, քննարկել են, գցել են, բռնել են, աղոթել են, զանգել են, չգիտեմ ինչ, ասել են՝ այս ֆորմատով չի լինի։ Ա՛յ եթե ամեն էջը բացես ու սքրին անես էկրանից, այդ ձևով որ բերեիր՝ նկարի տեսքով, կթողնենք»,- հակասահմանադրական ճանաչված՝ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստից հետո, լրագրողների հետ զրույցում մանրամասներ պատմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
Ձևաչափի տարբերության պահանջը Բագրատ Միկոյանը չի հասկանում, ենթադրում է, որ պահանջված ձևաչափում էկրանը երևում է․ «Գիտեք, եթե ինչ-որ միտում չկար կամ ինչ-որ զեկուցել էին իրենց, կարող էր այդ բանտապետը պարզապես իր քարտուղարությունում սարքեր․․․ ինքը, եթե 500 տարի էլ ապրի, իրա կյանքի ամենամեծ ձեռքբերումը լինելու է նա, որ ինքը եղել է Ռոբերտ Քոչարյանի բանտապետը։ Դրանից ավել ոչ մի ձեռքբերում չի ունենա։ Չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը պաշտոնի տեղեկագրով տպվի, գրքի տեսքով լինի՝ հնարավոր լինի փոխանցել, բայց որ երեկվա դրությամբ ունեցել ենք նման դեպք ու չի գնացել Սահմանադրության նախագիծը ներս, դա փաստ է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: