Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ:

Վերջինս բարձր է գնահատել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Ռումինիա և նշել, որ այսօր ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել փոխգործակցությունը նաև միջխորհրդարանական ձևաչափով: Միրչա Աբրուդեանի խոսքով՝ երկու երկրների խորհրդարանականները սերտ փոխգործակցություն և ակտիվ երկխոսություն ունեն միջազգային հարթակներում: Նա ընդգծել է Ռումինիայի Սենատի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման, այդ թվում՝ վիզաների ազատականացման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացում:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը և հայտնել ՀՀ Կառավարության աջակցությունն այդ գործում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքին: Վարչապետը խոսել է նաև տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելուն ուղղված քայլերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Ռումինիայի Սենատի նախագահն ընդգծել է տեղի հայ համայնքի պատմական դերը երկրի զարգացման գործում և նշել, որ այն ունի կարևոր նշանակություն Ռումինիայի հասարակական և քաղաքական կյանքում:

Leave a comment