Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում

«Հայտի նախապատրաստման շրջանակում 2026 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում կկայանա քննարկում։

Քննարկումը նվիրված կլինի վիշապաքարերի պատմական, հնագիտական, խորհրդաբանական և մշակութային նշանակությանը, Տիրինկատարի հնավայրի պատմամշակութային և գիտական արժեքին, ինչպես նաև տարածքում իրականացված հնագիտական ուսումնասիրություններին։ Անդրադարձ կլինի նաև տարածքի պահպանության և կառավարման, ավանդական օգտագործման առանձնահատկությունների ու տեղական համայնքների հետ համագործակցության հարցերին։

Քննարկման նպատակն է համախմբել տարածքի հետ անմիջական առնչություն ունեցող համայնքների ներկայացուցիչներին, գիտական և մասնագիտական շրջանակներին, շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր այն անձանց, որոնք հետաքրքրված են վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի ուսումնասիրությամբ, պատմամշակութային արժեքների պահպանությամբ և տարածքի կառավարմամբ։

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին մասնակցելու քննարկմանը, ներկայացնելու իրենց դիտարկումները, առաջարկություններն ու մասնագիտական կարծիքները՝ նպաստելով հայտի նախապատրաստման գործընթացին։

Գրանցման և լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 599 699 (ներքին՝ 690 կամ 590)»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment