Հրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը

ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝  հաստատվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը։

Արհեստագործական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորումը կանցկացվի դեկտեմբերի 20-ին՝ հետևյալ ուղղություններով.

1.     Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում

2.    Փոխադրումների կազմակերպում և կառավարում

3.    Գինեգործություն

4.    Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա

5.    Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր

6.   Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում

7.    Էլեկտրոնիկա և կապի համակարգեր

8.   Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա

9.   Զբոսաշրջային ծառայություններ և սպասարկման կազմակերպում

10. Փոստային կապ

11.   Տեքստիլ

12.  Հանրային սննդի տեխնոլոգիա

Քննական կենտրոնների մասին մասնակիցները կիրազեկվեն լրացուցիչ։

Leave a comment