Ժնեւում քննարկվող հարցերի շրջանակն ավելի լայն կլինի․ Կրեմլը նաև մեկնաբանել է Նավալնիի թnւնավորման մեղադրանքները և այլ հարցեր

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում քննարկվող հարցերի շրջանակն ավելի լայն կլինի, քան Աբու Դաբիում, այդ թվում՝ տարածքային հարցեր, ասել է Կրեմլի խոսնալ Դմիտրի Պեսկովը։

– Ռուսական պատվիրակությունը Ժնեւում ավելի մեծ կլինի, քան Աբու Դաբիում կայացած բանակցություններում։ Դրանում կլինեն Մեդինսկին, Գալուզինը, Կոստյուկովը և այլ պաշտոնյաներ։ Վլադիմիր Մեդինսկին կմնա Ուկրաինայի հարցով ռուսական պատվիրակության ղեկավարը. նա չի մասնակցել Աբու Դաբիում բանակցությունների փուլերին, քանի որ դրանք կենտրոնացած են եղել անվտանգության հարցերի վրա։ Դմիտրիեւը կմեկնի Ժնեւ՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի շրջանակներում շփումների համար։ Ռուսական պատվիրակությունը մանրամասն հրահանգներ է ստանում նախագահից՝ Ժնև մեկնելուց առաջ՝ Ուկրաինայի հարցով անակցությունների համար։

– Կրեմլը համաձայն է Սլովակիայի վարչապետ Ֆիցոյի այն պնդման հետ, որ նավթը շանտաժի առարկա է դարձել Հունգարիայի դեմ՝ Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը դեմ լինելու պատճառով։ Զելենսկու հարձակումները վարչապետ Օրբանի վրա փաստացի կապված են Հունգարիայի՝ Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը դեմ լինելու հետ։

 

Կրեմլը նաև մեկնաբանել է ռուս ընդդիմադիր գործիչ, հանգուցյալ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մեղադրանքները։

«Մենք, բնականաբար, մերժում ենք նման մեղադրանքները», – ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ Նավալնիի մահվան պատճառը կարող է եղած լինել էպիբատիդինը՝ հարավամերիկյան նետագորտերի թույնը։

Leave a comment