Էր Ռիադի ամենաբարձր երկնաքերը նորից հարձակման է ենթարկվել

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ամենաբարձր երկնաքերը՝ 80-հարկանի «PIF Tower»-ը, հարձակման է ենթարկվել։

Շինությունը ծառայում է որպես թագավորության Հանրային ներդրումային հիմնադրամի գլխամասային գրասենյակ Արքա Աբդալլահի անվան ֆինանսական թաղամասում։

Ըստ AFP-ի կողմից մեջբերված ականատեսների՝ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ շենքը հարձակման է ենթարկվում մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում։

Ականատեսները հայտնել են, որ անհայտ արկը հարվածել է Էր Ռիադի ֆինանսական թաղամասում տեղակայված աշտարակին։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հաստատել է հարձակման փաստը, թեև իր պաշտոնական հայտարարության մեջ հստակ չի նշել շենքի անունը։

Leave a comment