Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին 80-ամյակի առթիվ։ Հանդիպումը կայացել է Դանիլովի վանքի Պատրիարքական և Սինոդալական նստավայրում, որտեղ Եզրաս Սրբազանը պատրիարքին շնորհավորանքներ է փոխանցել նաև թեմի հոգևորականության և հավատացյալների անունից։
Եզրաս Սրբազանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից եղբայրական ողջույններ է փոխանցել Պատրիարք Կիրիլին՝ մաղթելով քաջառողջություն, երկար տարիների կյանք և բեղմնավոր ծառայություն՝ ի բարօրություն Եկեղեցու։
Հանդիպման ընթացքում Եզրաս Սրբազանը շեշտել է, որ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների եղբայրական կապերն ունեն խորը պատմական արմատներ և անքակտելիորեն կապված են հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության հետ։