Եվրոպացիները պնդում են Աբու Դաբիում քառակողմ բանակցություններ անցկացնելու հարցում․ Պեսկով

Քաղաքականություն

24.11.2026 | 17:33

Եվրոպացիները պնդում են Աբու Դաբիում քառակողմ ձևաչափով բանակցություններ անցկացնելու հարցում, սակայն Ռուսաստանն առայժմ նրանց մասնակցությունից հավելյալ արժեք չի տեսնում։ ՏԱՍՍ-ի հարցի ի պատասխան՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կան տարբեր տեսակետներ։ Դուք գիտեք, որ եվրոպացիները պնդում են, որպեսզի դա լինի արդեն քառակողմ ձևաչափով։ Մենք առայժմ լիովին չենք հասկանում, թե եվրոպացիների մասնակցությունն ինչ հավելյալ արժեք կարող է ապահովել, ինչ լրացուցիչ ներդրում կարող է ունենալ խաղաղ կարգավորման գործընթացում։ Սակայն, ի վերջո, հանդիպման ամսաթիվը դեռ նշանակված չէ»,- ասել է Պեսկովը։

Նա նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շենժենում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին կամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի փոխանցել Ուկրաինայի կարգավորման և անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներ պարունակող որևէ փաստաթուղթ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, և Ուկրաինան պատրաստ է թեկուզ նույնիսկ վաղը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment